Իսրայելը, Իրանը և Թուրքիան ավելի մեծ ազդեցություն ունեն, քան ՄԱԿ ԱԽ–ի մշտական անդամները․ Գուտերեշ
ԱշխարհՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամները (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) մեծամասամբ կորցրել են իրենց հեղինակությունը, և տարածաշրջանային խաղացողները, ինչպիսիք են Իսրայելը, Իրանը և Թուրքիան, ավելի մեծ ազդեցություն ունեն հակամարտությունների կարգավորման գործում: Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստում նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն այսօր շատ ավելի քիչ ազդեցություն ունեն», - ասել է նա։ «Պետք է ընդունել, որ այսօր կան միջին ուժեր, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն տեղի ունեցող իրադարձությունների վրա, քան խոշոր տերությունները։ Այնպիսի երկրները, ինչպիսիք են Իսրայելը, Իրանը, Թուրքիան, ոչ վաղ անցյալում, ապացուցել են, որ շատ ավելի ազդեցիկ են այն ճգնաժամերում, որոնց հետ ես առնչվել եմ, քան Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, որոնք շաբաթներ և շաբաթներ շարունակ պայքարում են՝ աշխատելով տեքստի վրա, որում կարող են ինչ-որ բանի շուրջ համաձայնության գալ»,– նշել է Գուտերեշը: