Ադրբեջանի Միլի Մեջլիսում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ
ԱշխարհՄիլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ՝ կապված իբրև թե «կողմնակալ, միակողմանի բանաձևի հետ, որն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից 2024 թվականի հունվարի 17-ին՝ երկրի ղեկավարների նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Միլլի Մեջլիսի հանձնաժողովը նաև կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել տնտեսական հարաբերությունները Փարիզի հետ՝ կապված Ֆրանսիայի Սենատի որոշման հետ։
Բացի այդ, պատգամավորները ցանկանում են «սառեցնել» Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ, եթե դրանք հայտնաբերվեն։
Առաջարկների թվում է նաև բոլոր ֆրանսիական ընկերությունների, այդ թվում՝ Total-ի, Ադրբեջանից դուրս բերելու հարցը, ինչպես նաև արգելել ֆրանսիական ընկերություններին մասնակցել Ադրբեջանի կողմից պատվիրված ցանկացած նախագծի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը։