Ճապոնիայի ամենահեղինակավոր գրական մրցանակի դափնեկիրը խոստովանել է, որ գիրքը գրել է ChatGPT-ի միջոցով
ԱշխարհՃապոնացի գրող Ռի Կուդանը, ով արժանացել է Ռյունոսուկե Ակուտագավայի հեղինակավոր մրցանակին իր «Sympathy Tower Tokyo» վեպի համար, խոստովանել է, որ իր ֆուտուրիստական ստեղծագործության մոտ «հինգ տոկոսը» գրվել է ChatGPT գեներատիվ արհեստական ինտելեկտի չաթբոտի միջոցով, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Վեպի գործողությունները տեղի են ունենում ֆուտուրիստական Տոկիոյում և պտտվում են բարձրահարկ բանտային աշտարակում դրա ճարտարապետի՝ հանցագործների նկատմամբ անհանդուրժողականության շուրջ:
Ռի Կուդանը բացահայտորեն խոստովանել է, որ արհեստական ինտելեկտը մեծ ազդեցություն է ունեցել իր գրելու գործընթացի վրա։
«Գրքի վրա աշխատելիս՝ ես ակտիվորեն օգտագործում էի գեներատիվ արհեստական ինտելեկտը, ինչպիսին է ChatGPT-ն: Գրքի մոտ հինգ տոկոսը բառացի մեջբերում է AI-ի կողմից ստեղծված նախադասությունները»,- ասել է նա մրցանակաբաշխության ժամանակ:
Հեղինակը նշել է, որ ցանկանում է ապագայում օգտագործել AI տեխնոլոգիաները՝ հետագայում «իր ստեղծագործական կարողությունը զարգացնելու համար»: