Իրանը հայտարարել է Պակիստանի կողմից 3 ԱԹՍ օգտագործելու մասին․ կան զոհեր
ԻրանԻրանը հայտարարել է, որ Պակիստանի բանակը երեք անօդաչու թռչող սարք է կիրառել Իրանի Սարավան քաղաքի վրա հարձակման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին տեղեկացրել է երկրի անվտանգության ոլորտի պաշտոնյան:
«Այդ հարձակումների արդյունքում ավերվել են չորս բնակելի տներ, սպանվել է մոտ 10 կին և երեխա»,-ասել է պաշտոնյան:
Զոհերը Պակիստանի քաղաքացիներ են: Հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես են նրանք բնակվել սահմանի իրանական կողմում։
«Այս հարձակման շարժառիթը քննության փուլում է, արդյունքները կհրապարակվեն մոտ ժամանակներս», - ընդգծել է նա։