Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացիները չեն կարող «ուղղակի շնչել»
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում ֆորումի ժամանակ ասել է, որ ուկրաինացիները չեն կարող «ուղղակի օդ շնչել»։ Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN հրատարակությունը։
«Չես կարող ուղղակի օդ շնչել, մենք պատերազմի մեջ ենք, ուրեմն կա՛մ աշխատում ես, կամ կռվո՛ւմ, և դա փաստ է»,- մոբիլիզացիայի մասին հարցին պատասխանել է նա։
Այս «արգելքը» արձագանք էր այն փաստին, որ զինվորական տարիքի բազմաթիվ ուկրաինացիներ լքել են երկիրը։ Նա ընդգծել է, որ մոբիլիզացիոն տարիքի քաղաքացիները, ըստ օրենքի, պետք է լինեն Ուկրաինայում։