Իրաքի վարչապետը պահանջել է անհապաղ սկսել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ուժերի դուրսբերումը երկրից
Աշխարհ
Միջազգային կոալիցիան, ԱՄՆ-ի գլխավորությամբ, պետք է հեռանա Իրաքից՝ հանրապետության կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Մենք ցանկանում ենք անհապաղ սկսել Իրաքում կոալիցիայի ուժերի լուծարման գործընթացը, քանի որ դրանց դուրսբերումն անհրաժեշտ է երկրում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև կոալիցիայի անդամ երկրների հետ կառուցողական հարաբերություններ պահպանելու համար»,- ընդգծել է նա։
Վարչապետը նշել է, որ դաշինքի ուժերը մեծ ներդրում են ունեցել ԴԱԻՇ–ի ահաբեկիչների դեմ հաղթանակի գործում, և որ Իրաքը գնահատում է այդ օգնությունը։ Բայց, ըստ նրա, այս ահաբեկչական կազմակերպությունն այլեւս վտանգավոր չէ Իրաքի համար, ուստի կոալիցիայի զինված ուժերի ներկայությունը երկրում անհիմն է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ