Մարդիկ պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի հետ պատերազմի. ՆԱՏՕ-ի պաշտոնյա
ԱշխարհԱրևմուտքի խաղաղ բնակիչները պետք է պատրաստ լինեն այն հավանականությանը, որ ՆԱՏՕ-ի երկրները կարող են ռազմական գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը, գրում է The Telegraph-ը։
«Այս դեպքում նրանց կյանքը կտրուկ կփոխվի։ Զինված ուժերը նույնպես պետք է պատրաստ լինեն պատերազմի բռնկմանը։ Արևմուտքը պետք է համակարգ ստեղծի ռազմական գործողությունների դեպքում ավելի շատ զինվորներ պատրաստելու համար»,-ասել է պաշտոնյան։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դաշինքը բեմադրում է երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը՝ 90 000 զինվորի մասնակցությամբ Ռուսաստանին զսպող զորավարժություններ մեկնարկելով։ ABC-ն իր հերթին հաղորդում է, որ զորավարժություններին, որոնք տեղի կունենան Բալթյան երկրներում, Գերմանիայում, Լեհաստանում և Հյուսիսային ծովում, կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների 40 000 զինվորական։