«Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»․ Էրդողան
ԹուրքիաԹուրքիան բոլոր ջանքերը գործադրում է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ նրանք, ովքեր դատապարտում էին ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի միջնորդական ջանքերը, այսօր ափսոսում են դրա համար։
Թուրք նախագահը նշել է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին «աղաղակող» միջազգային կազմակերպություններն իրականում աչք են փակում աշխարհում տիրող անարդարության վրա։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը, և երկիրն արդեն զենք է արտահանում բարեկամ և եղբայրական երկրներ։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի նպատակը պաշտպանական արդյունաբերության ոլորտում լիովին անկախանալն է։