Բորելն Իսրայելին մեղադրել է ՀԱՄԱՍ–ին ֆինանսավորելու մեջ
ԱշխարհԻսրայելը ֆինանսապես աջակցել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, որպեսզի թուլացնի Պաղեստինի ազգային վարչությունը: Այս մասին հայտարարել է Եվրոպական միության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնում է Reuters-ը։
«ՀԱՄԱՍ–ը ֆինանսավորվում էր Իսրայելի կառավարության կողմից՝ փորձելով թուլացնել Պաղեստինի վարչությունը՝ «Fatah»-ի [Պաղեստինի ազատագրական շարժման] գլխավորությամբ», - ասել է քաղաքական գործիչը:
Ինչպես նշում է գործակալությունը, նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ֆինանսավորման մասին է խոսքը, որը հերքում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։