Լուկաշենկոն նշել է Բելառուսում միջուկային զենքի հայտնվելու հետևանքները
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հենց որ ռուսական մարտավարական միջուկային զենքը հայտնվեց հանրապետության տարածքում, «շշմած հարևանները թևերն իջեցրին»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ «շշմած հարևանները և մյուսները թեւերն իջեցրին»։ Նա ընդգծել է, որ միջուկային զենքը սարսափելի է։ Լուկաշենկոն հավելել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ հաջորդ սերնդի քաղաքական գործիչները չպետք է մտածեն մարտավարական միջուկային զենք կիրառելու մասին։