Լուկաշենկոն վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բաց կթողնի հունվարի 20-ին կայանալիք հոկեյի իր թիմի հանդիպումը հանրապետական լիգայում։ Այն, որ Լուկաշենկոն վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղը, հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» տելեգրամյան ալիքը։
Բելառուսաչինական «Բելջի» ձեռնարկություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Լուկաշենկոն փայտ կտրելու ժամանակ վնասվածք է ստացել։
Լուկաշենկոյի խոսքով՝ փայտ կտրելիս՝ 80 կիլոգրամանոց բլոկ է ընկել իր ոտքին։ «Ես քայլում էի, թվում էր՝ ոչինչ չկա, և հետո...»,- ուղեկիցների հետ զրույցում կիսվել է կաղող նախագահը։