Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ արգելափակելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ԱշխարհՈւկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է, այս նախաձեռնությունը պետք է արգելափակվի, հունվարի 20-ին RTVS հեռուստաալիքի եթերում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Մեկնաբանելով Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հունվարի 24-ին Ուժգորոդում կայանալիք բանակցությունները՝ Ֆիչոն ասել է, որ Ուկրաինայի և Սլովակիայի դիրքորոշումները ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում «բոլորովին տարբեր են»։
«Ես կասեմ (Շմիգալին), որ դեմ եմ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, որ կօգտվեմ վետոյի իրավունքից և կարգելափակեմ այն, քանի որ դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմի հիմքը»,- ասել է Ֆիցոն։