Իրանը դատապարտել է Դամասկոսի վրա Իսրայելի հարվածը, որի հետևանքով զոհվել են ԻՀՊԿ ներկայացուցիչներ
ԻրանԻրանը «խստորեն դատապարտում է» Իսրայելի հարվածը Դամասկոսին, որի արդյունքում սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական խորհրդականները: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նրա խոսքով՝ «Իսրայելի հանցավոր և ագրեսիվ գործողությունը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է»։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ նման հարվածները հանգեցնում են «տարածաշրջանում անկայունության և անվտանգության բացակայության»։
Նա միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «դատապարտել Իսրայելի ռեժիմի հանցագործությունները»։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական կերպով կհետաքննի այս հարցը և իրեն իրավունք է վերապահում արձագանքել կազմակերպված ահաբեկչությանը <...> համապատասխան ժամանակին և համապատասխան վայրում»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը, ում մեջբերում է Mehr գործակալությունը։