Էստոնիայում այսօր 10 000 ուսուցիչ անժամկետ գործադուլ են կսկսի՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
ԱշխարհԵրկուշաբթի օրը՝ հունվարի 22-ին, կսկսվի միջնակարգ դպրոցների ուսուցիչների անժամկետ գործադուլը։ Նրանք աշխատավարձերի բարձրացում են պահանջում, հայտնել է էստոնական ERR հեռարձակման պորտալը:
«Կրթության աշխատողների արհմիությունը հունվարի 22-ից անժամկետ գործադուլ է հայտարարել հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար, իսկ հունվարի 24-ից՝ մինչև երեք օր տևողությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունների, արհեստագործական և հոբբի ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար աջակցության գործադուլ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ ասել էր արհմիության ղեկավար Ռեմո Վոլտրին, ուսուցիչների նվազագույն պահանջն այն է, որ նրանց նվազագույն աշխատավարձն այս տարի բարձրանա մինչև 1835 եվրո, ինչը կնշանակի 10,8 միլիոն եվրո լրացուցիչ ծախս պետական բյուջեի համար: