Բրիտանիան առաջին անգամ լազերային զենք է փորձարկել (տեսանյութ)
ՏեսանյութերՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ փորձարկել է DragonFire ուղղորդված էներգիայի լազերային զենքի համակարգն օդային թիրախների դեմ։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության կառավարության մամուլի ծառայությունը։
«Ապագայի առաջադեմ ռազմական լազերը առաջին անգամ փորձարկվել է Մեծ Բրիտանիայում», - ասվում է հայտարարության մեջ:
Կառավարությունը չի նշում լազերային թնդանոթի հեռահարությունը, սակայն ասում է, որ այն կարող է խոցել «ցանկացած տեսանելի թիրախ»։ Լազերի շահագործման արժեքը չի գերազանցում 10 ֆունտ ստերլինգը (12,68 դոլար) մեկ կրակոցի համար:
«Ճշգրտությունը համարժեք է մեկ կիլոմետր հեռավորությունից 1 ֆունտ արժողությամբ մետաղադրամին հարվածելուն», - նշել է մամուլի ծառայությունը։