Բժիշկները պացիենտի ճակատի մաշկի տակից 12 սանտիմետրանոց որդ են հեռացրել
Այլ
ՌԴ Սարատովի բնակչի դիմային հատվածից որդ է հեռացվել, հաղորդում է Gazeta.ru–ն։
Տղամարդը դեմքի վրա այտուց է նկատել ու դիմել բժիշկներին։ Մասնագետները նրան դեղորայք են նշանակել, սակայն 43-ամյա տղամարդը չի կարողացել ազատվել խնդրից։
Վիրաբույժի կողմից զննումից հետո պարզվել է, որ ռուսաստանցու մոտ առկա են մակաբուծային վարակի նշաններ։ Մասնագետները շտապ վիրահատություն են իրականացրել եւ հեռացրել 12 սանտիմետր երկարությամբ հելմինթը։
Բժիշկների խոսքով՝ այն փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Հետևանքները կարող են հայտնվել խայթոցից վեց ամիս անց։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ