Կինը ծննդաբերել է սուպերմարկետի զուգարանում (լուսանկար)
ԱյլԲրիտանական Դևոն կոմսության բնակչուհին ծննդաբերել է սուպերմարկետի զուգարանում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
27-ամյա հղի բրիտանուհին գնացել էր սուպերմարկետ՝ կատուների համար կեր ու գլխացավի համար դեղ գնելու նպատակով, սակայն սուր ցավ էր զգացել որովայնի հատվածում։
Ինչ-որ պահի ցավը դարձել է գրեթե անտանելի, Լորեն Յուինգսը գնացել է զուգարան և զանգահարել հարազատներին, ովքեր նրա համար շտապօգնություն են կանչել։ Մինչ բժշկական խումբը կանչի ճանապարհին էր, խանութի աշխատակիցներից մեկը օգնել է կնոջը լույս աշխարհ բերել երեխային։
Մայրն ու 2,7 կգ քաշով նորածին տղան հոսպիտալացվել են։