Խստորեն դատապարտում ենք Երևանում հուշակոթողի մոտ կատարված վանդալիզմի ակտը․ Զախարովա
Սպորտ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանություն է տարածել Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի պղծման կապակցությամբ։
«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հուշակոթողի մոտ կատարված վանդալիզմի ակտը։
Խորը ցավով ենք նշում, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Կատարվածի մերժման կտրուկ արձագանք ենք տեսնում բարեկամ հայ ժողովրդի կողմից։ Նույնն ակնկալում ենք հանրապետության իշխանություններից, ինչպես նաեւ ապագայում բարբարոսության նման դրսեւորումների կանխում։
Նման արարքներին նպաստում է հանրապետությունում սկսված հասարակական արշավը՝ ուղղված Ռուսաստանին և Հարավային Կովկասում նրա դերը նսեմացնելուն։ Պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լուսահոգի լենինգրադցիների նկատմամբ ծաղրանք մենք թույլ չենք տա»,– նշել է նա։
Զախարովան նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի հոգատար քաղաքացիներին, ովքեր նոր ծաղկեպսակներ են դրել հուշակթողի մոտ։
«Ոչ ոքի չի հաջողվի վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմությունը։
Մեր երկրների ժողովուրդների, այդ թվում՝ ռուսների և հայերի, նացիստական Գերմանիայի դեմ համատեղ պայքարի և նացիզմի դեմ նրանց հաղթանակի մասին հիշողությունը միշտ կմնա մեր սրտերում,– նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)