«Կլոն»-ի 47-ամյա աստղը լուսանկարվել է կարմիր բիկինիով (լուսանկար)
Ժամանց«Կլոն»-ի 47-ամյա աստղ Ջովաննա Անտոնելին կեցվածք է ընդունել կարմիր բիկինիով։ Նա սոցցանցերում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ կատարյալ հանգստյան օր է անցկացրել։
Դերասանուհին լրագրողներին հայտնել է, որ գրեթե ամեն օր սպորտով է զբաղվում։ Հայտնին նաև առողջ ապրելակերպ է վարում և փորձում է ուտել միայն առողջ սնունդ՝ հրաժարվելով իր սիրելի «արգելված» մթերքներից՝ հանուն կազմվածքի։ Աստղը խոստովանել է, որ սիրում է լողազգեստով և բացահայտ հանդերձանքով լուսանկարներ հրապարակել՝ ցուցադրելով իր աշխատանքի արդյունքները։
Անտոնելին որդի ունի «Կլոն» սերիալից իր գործընկեր Մուրիլու Բենիսիոյից։ Տղայի ծնվելուց անմիջապես հետո զույգը բաժանվել է։ Այս մասին դերասանները հրապարակավ պատմել են երկրպագուներին՝ նշելով, որ միասին են երեխային մեծացնելու։ Դերասանուհին ունի նաև 13-ամյա երկվորյակներ՝ Անտոնիան և Սոֆիան։