Սպիտակում անհայտ անձինք են շրջում, հավաքագրում անձնական տեղեկություններ․ համայնքապետարան
ՀասարակությունՍպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ ըստ ստացված տեղեկությունների՝ անհայտ անձինք, ներկայանալով «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության անունից, շրջում են համայնքներում, հավաքագրում անձնական տեղեկություններ և անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ։
Հորդորում ենք զգոն լինել և առանց պաշտոնական տեղեկատվության՝ որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ»։