Մակրոնը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե իր կինը տղամարդ է ծնվել
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջին անգամ մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իր 70-ամյա կինը՝ Բրիջիթը, տղամարդ է ծնվել և տրանսգենդեր է։
«Ամենավատ բանը կեղծ տեղեկություններն ու հորինված սցենարներն են։ Մարդիկ, ի վերջո, հավատում են դրանց և հետապնդում ձեզ, նույնիսկ մեր սիրելիներին»,-ասել է նախագահը:
Զույգն ամուսնացել է 2007 թվականին։ Ըստ հրապարակման՝ 52-ամյա պայծառատես Ամանդին Ռոյն առաջին անգամ հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի կինը տղամարդ է ծնվել։
Ասեկոսեները ակտիվորեն տարածվել են ծայրահեղ աջ ուժերի կողմից 2022 թվականին, երբ նախագահը վերընտրվելու քարոզարշավ էր իրականացնում: