Բժիշկը բացատրել է՝ ինչով է վտանգավոր քնի ժամանակ խռմփացնելը
ԱյլՔնի ժամանակ խռմփացնելը մեծացնում է լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ սրտի կաթվածի և ինսուլտի զարգացման ռիսկը: Այս մասին Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է սոմնոլոգ եւ նյարդաբան Ելենա Ցարեւան։ Նա նշել է, որ խռմփացողները պետք է անպայման հետազոտվեն, և ոչ միայն քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ։
«Առասպել է, թե խռմփոցը վտանգավոր չէ։ Իրականում, քնի ժամանակ շնչառության դադարներ ունեցող մարդկանց 96%-ը խռմփացնում է: Օրինակ, եթե տղամարդը 50 տարեկանից բարձր է և ունի ցերեկային քնկոտություն կամ հիպերտոնիա, ապա նրա մոտ մեծանում է քնի ժամանակ շնչառության դադարների ռիսկը, նույնիսկ եթե նա պարզապես նշում է, որ ամեն գիշեր խռմփացնում է: Այստեղ անհրաժեշտ է հետազոտություն, քանի որ շնչառության կանգը լուրջ է, հետևանքները կարող են շատ մեծ լինել։ Սրտի ինֆարկտի, ինսուլտի, առիթմիայի առաջացման վտանգը միջինում ավելանում է 5,2 անգամ։ Այսինքն՝ երեք-չորս տարվա ընթացքում կա մոտ 33 տոկոս զարգացման հավանականություն։ Դա ցույց են տալիս նման պացիենտների 12 և 18 տարվա դիտարկման ուսումնասիրությունները։ Հետևաբար, խռմփոցը կարմիր դրոշակ է, որը պահանջում է դիմել բժշկի, և ոչ միայն քիթ-կոկորդ-ականջաբանի՝ խնդիրը շտկելու համար»,- ասել է Ցարևան։