Հայ-ռուսական զորավարժություններ նախատեսված չեն․ Պապիկյան
ՔաղաքականՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ձեռնպահ է մնացել 2025 թվականի զորավարժությունների մասին տեղեկատվություն հրապարակելուց։
Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով առաջիկա զորավարժությունների, այդ թվում՝ հայ-ռուսական, նա ասաց, որ այս պահին հայ-ռուսական զորավարժություններ նախատեսված չեն, թեև տարին նոր է սկսվել, և նման հնարավորությունը չի կարելի բացառել:
Նախարարը չասաց, թե ընդհանրապես ինչպիսի զորավարժություններ են լինելու։ «Առայժմ ձեռնպահ կմնամ»,- ասաց Պապիկյանը՝ խոստանալով, որ լրատվամիջոցներին ժամանակին կտեղեկացնեն, երբ նման բան լինի: