Տաջիկստանը կարող է վիզային ռեժիմ սահմանել Թուրքիայի համար
Աշխարհ
Տաջիկական կողմը, փոխադարձության սկզբունքի համաձայն, դիտարկում է հանրապետություն այցելող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հարցը, ասել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շոխին Սամադին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 5-ին հրամանագիր է ստորագրել Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացման մասին։
Սամադին նշել է, որ Թուրքիան դիվանագիտական ուղիներով ծանուցել է Տաջիկստանին այդ որոշման մասին։
«Տաջիկական կողմը, փոխադարձության սկզբունքի համաձայն, քննարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հարցը»,- ասել է Տաջիկստանի ԱԳՆ ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ