Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացել
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում նվերներ է ստացել Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարախիձեից։
Հոկտեմբերի 22-23-ը Վրաստան կատարած այցի ընթացքում Վարդապետյանին երեք նվեր է հանձնվել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատմամբ՝ նվերներից մեկը՝ կերամիկական սափորի, ափսեի և սփռոցի հավաքածուն, արժե 60 հազար դրամ։
Մյուս նվերը գինու կերամիկական սափորի, բաժակների և ափսեի հավաքածու է, որը նույնպես գնահատվել է 60 հազար դրամ։
Երրորդ նվերը մետաղական հուշանվեր է՝ Վրաստանի դատախազության խորհրդանիշով, որի արժեքը ևս 60 հազար դրամ է։
Այսպիսով, Աննա Վարդապետյանի ստացած երեք նվերների ընդհանուր արժեքը կազմում է 180 հազար դրամ։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան