Հարձակումից հետո Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը վերաբացվել է
ԱշխարհԴամասկոսում Իրանի հյուպատոսությունը վերաբացվել է Իսրայելի հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հյուպատոսության նոր շենքը գտնվում է նախորդին մոտ, որը ոչնչացվել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռով։
Մինչ այս Իրանն անցկացրել է երկրի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված Դամասկոսում հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը։
Ապրիլի 1-ին Իսրայելը հրթիռային հարձակում է գործել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Շենքն ամբողջությամբ ավերվել է։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին որպես հարձակման թիրախ նշել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանման հրամանատար գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին։