Փարիզի բարձրահարկ շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
ԱշխարհՓարիզի արևելքում երեք մարդ է զոհվել ինը հարկանի շենքի յոթերորդ հարկում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 7-ի երեկոյան քաղաքի 11-րդ թաղամասի Charonne փողոցում։ Տեղի բնակիչների խոսքով՝ իրենք պայթյունի ձայն են լսել։ Ինչպես հրապարակմանը հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Լյուկ Լը Բոնը, այդ տանը գազի սարքավորումներ չեն եղել։ Միջադեպի պատճառը դեռ պարզված չէ։
Բնակարանում, որտեղ բռնկվել է հրդեհը, հայտնաբերվել է երկու մարդու դի։ Երրորդ տղամարդը հրդեհից փրկվելու համար ցած է նետվել իր բնակարանի պատուհանից։ Ստացած վնասվածքներից վերջինս տեղում մահացել է։