Մեքսիկան հայց կներկայացնի Միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
ԱշխարհՄեքսիկայի կառավարությունը երկուշաբթի օրը կդիմի Արդարադատության միջազգային դատարան՝ բողոք ներկայացնելով Էկվադորի իշխանությունների գործողությունների դեմ, որոնք ներխուժել էին դեսպանատուն՝ ձերբակալելու իրենց նախկին փոխնախագահ Խորխե Գլասին, ասել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Ալիսիա Բարսենան։
«Մենք կդիմենք Միջազգային դատարան, որտեղ կներկայացնենք այս գործը: Եվ իհարկե, մենք կգնանք բոլոր համապատասխան բազմակողմ, տարածաշրջանային և միջազգային հարթակներ, որպեսզի այդ փաստը դատապարտվի ողջ միջազգային հանրության կողմից»,-ասել է Բարսենան՝ մայրաքաղաքի օդանավակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: