Ֆիլիպիններում մայրը կատու է կերել և մարդագայլի համախտանիշով երեխա լույս աշխարհ բերել
ԱյլՖիլիպինների բնակչուհին, ով ծննդաբերել է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ երեխա, կարծում է, որ իր որդու հիվանդության պատճառն իր կերած կատուն է։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ֆիլիպիններից 2–ամյա Յարեն Գամոգանը ծնվել է հազվագյուտ պաթոլոգիայով, տղայի մարմինն ամբողջությամբ մազերով է պատված։ Բժիշկները երեխայի մոտ ախտորոշել են հիպերտրիխոզ կամ «մարդագայլի համախտանիշ»։
Չնայած այն հանգամանքին, որ բժիշկները կնոջը բացատրել են, որ դա գենետիկ պաթոլոգիա է, սնահավատ ֆիլիպինուհին իրեն է մեղադրում կատարվածի համար։ Կինը կարծում է, որ իր որդին հիվանդացել է, որովհետև հղիության ընթացքում համեմունքներով տապակած կատու է կերել։