Գազայում զոհվել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարի որդիները և թոռները
ԱշխարհԳազայի հատվածին իսրայելական նոր հարվածի ժամանակ սպանվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդին ու երեք թոռը։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդիներն ու մի քանի թոռները զոհվել են Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծման հետևանքով»,- ասվում է զեկույցում։
Բացի այդ, հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Գազա քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Շատի փախստականների ճամբարում։