Մոսկվան ստիպված էր պատասխանել ուկրաինական հարձակումներին․ Պուտին
ԱշխարհՌուսաստանը ձմռանը ձեռնպահ մնաց ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից, սակայն ստիպված էր պատասխանել Կիևի հարձակումներին ռուսական էներգետիկ օբյեկտների վրա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Վերջերս մենք ականատես եղանք մի շարք հարձակումների մեր էներգետիկ օբյեկտների վրա և ստիպված եղանք պատասխանել: Ուզում եմ ընդգծել, որ անգամ հումանիտար նկատառումներով մենք ձմռանը հարձակումներ չենք իրականացրել, նկատի ունեմ, որ չէինք ուզում սոցիալական հաստատությունները, հիվանդանոցները և այլն թողնել առանց էլեկտրամատակարարման»,- ասել է նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Սակայն մեր էներգետիկ օբյեկտների վրա մի շարք հարձակումներից հետո ստիպված եղանք պատասխանել»,- ընդգծել է Պուտինը։