Օտարերկրյա պետության շահը սպասարկող Փաշինյանը «լավ չի հիշում» Վարդանյանի 30 տարվա գործունեությունը
Տեսանյութեր«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սյուզաննա Ավետիսյանը գրում է
«Օտարերկրյա պետությունների շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանը «լավ չի հիշում» Ռուբեն Վարդանյանի Հայաստանում և Արցախում 30 տարվա գործունեության մասին։
Թերևս կարող է այդ մասին հարցնել 2013-2015թթ. Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ավրորա» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար Արարատ Միրզոյանից և 2016-2018թթ.՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր, այժմ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանից»։