Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմավարական գործընկերությունն ավելի կամրապնդվի. Պուտին
ԱՄՆՌուսաստանը և ԿԺԴՀ-ն, որոնց հարաբերություններն արդեն բարձր մակարդակի վրա են, ավելի կամրապնդեն իրենց ռազմավարական գործընկերությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հանրապետության հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ ուղղված հեռագրում։ Նա նշել է, որ դա համահունչ է Կորեական թերակղզում և հյուսիսարևելյան Ասիայում անվտանգության և կայունության ապահովմանը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):
«Մեր երկրների հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և բարիդրացիության լավ ավանդույթների վրա, գտնվում են բարձր մակարդակի վրա։ Դա լիովին հաստատվեց Փհենյանում մեր վերջին կառուցողական և բովանդակալից բանակցություններով»,- ասել է Պուտինը։