Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Խամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասին ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ Ընտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարար Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ Պապոյան ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար 

«Օսկար ստանայի, այսքան չէի հուզվի». Էրմինա Զախարովան՝ լավագույն երիտասարդ դերասանուհի դառնալու, համբույրի տեսարանների համար քննադատվելու և ամուսնու արձագանքի մասին․ Tert.am

Հրապարակումներ

«Այդ պահին զգացի այն, ինչ կզգաս, երբ մայրդ ու հայրդ քեզ գովեն, այդ էմոցիոնալ վիճակից էր, որ հուզվեցի ու չկարողացա խոսել: Անսպասելի էր այն, որ իմ թատրոնում ինձ ու իմ աշխատանքը շատ գնահատում են»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ դերասանուհի Էրմինա Զախարովան, ով Կամերային թատրոնում կայացած «Երկաթ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի:

Էրմինան հեռուստադիտողին հայտնի դարձավ «Ոսկե դպրոց» սիթքոմից:

Համարձակ դերերի, համբույրի ու անկողնային տեսարաններում նկարվելու, վատ մեկնաբանությունների և ամուսնու վերաբերմունքի, ինչպես նաև  տարվա լավագույն երիտասարդ դերասնուհի  անվանակարգում անսպասելի հաղթելու հույզերի մասին դերասանուհին անկեղծացել է Tert.am Life-ի հետ: 

Օսկար ստանայի, այսքան չէի հուզվի ...

13 տարվա ընթացքում «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման մեջ 4 դերասանական կազմ է փոխվել, ինձ համար շատ պարտավորեցնող է, իմ ուսերին ավելի մեծ բեռ է՝ այս ներկայացման մեջ լինել լավագույնը: Լիկա Էլբակյանից հետո նույն դերում լինել լավագույնը, դա ինձ համար հպարտանալու առիթ է: Այս մրցանակն ինձ համար ամենաթանկն էր, եթե Օսկար ստանայի, այսքան չէի հուզվի, որքան, երբ քո թատրոնի կողմից ես այդ գնահատականը ստանում: Մեծ պատիվ է ինձ համար աշխատել Արա Երնջակյանի հետ, պատիվ է աշխատելԿամերային թատրոնում:

Կամերային թատրոնում հայտնվեցի, քանի որ ամուսինս՝ Ժորա Մարտիրոսյանը որպես դերասան աշխատում է այս թատրոնում: Ես եկել, գնացել եմ, Արա և Լուսինե Երնջակյաններն ինձ նկատել են, առաջարկել են դեր փորձել «Համլետ»-ում, որից հետո եղավ այն, ինչ եղավ:

Չեմ պատրաստվում սերիալում չնկարվել ու աշխատել որպես մատուցող

«Գերիներ» սերիալում նկարահանվելուց հետո, երբ կարդում էի մեկնաբանությունները, հասկացա, որ պատկերը չի փոխվել, ինչպես տարիներ առաջ, հիմա ևս բաց տեսարանները հայ հասարակության շրջանում քննադատության են արժանանում: Բայց դա իմ մասնագիտությունն է, ես չեմ պատրաստվում սերիալում չնկարվել ու աշխատել որպես մատուցող: Եթե կերպարային առումով արդարացված է բաց տեսարանը, միանշանակ կխաղամ այդ կերպարները, որոնք ինձ հաճելի են և ինձ մասնագիտական աճ են ապահովելու:  

«Գերիներ»-ից հետո ինձ ինստագրամում մեկնաբանություններ էին գրում՝ «ո՞նց է քո ամուսինեը թողել դու նկարվես», «էս աղջիկը նոր էր ամուսնացել» և այլն: Շատ ուրախ եմ, որ իմ ամուսինը Ժորան է Մարտիրոսյան, ևս այս բնագավառից է, ու մասնագիտական մանրամասները հասկանում է: Շատերը մտածում են, որ համբույրի տեսարանի համար դրսից մեկին կբերեն, կնկարեն, բայց դա մասնագիտություն է, որի համար 4 տարի սովորել եմ ինստիտուտում:

Ասում էի՝ թատրոնում երբեք չեմ խաղա...

Երազանքս է մնալ Կամերային թատրոնում մինչև կյանքի վերջ: Մի անգամ, ծննդյան տարեդարձիս օրը, Արա Երնջակյանն ինձ մաղթեց, որ միշտ Կամերայինի բեմում խաղամ, ու ես մեծ սիրով ընդունում եմ այդ մաղթանքը: Այդ «փոքրիկ» բեմը երբեք չեմ փոխի շատ մեծ դահլիճների հետ: Ուսանողական տարիներին նկարահնվում էի սերիալներում ու ասում էի, որ երբեք թատրոնում չեմ խաղա, բայց, երբ առաջին անգամ մտա Կամերային թատրոն, սիրահարվեցի:

Ոչ մի բանի հետ չեմ փոխի այս թատրոնը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
Ամենադիտված