Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է. Տիգրան Աբրահամյան
Այլ
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա էլ:
Իշխանությունն Արցախն Ադրբեջան հռչակելով և ադրբեջանական ագրեսիային` իր բոլոր դրսևորումներով, լուռ կամ բարձրաձայն խրախուսելով, իր դիրքորոշումն ու կամքն արդեն արտահայտել է:
Լեզվի ճարպկության և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել. փաստերն իրականում խոսուն են և քննարկման տեղիք չեն տալիս»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)