Նատաշա Կորոլյովան հիշել է Տարզանի հետ ամուսնական առաջին գիշերը
ՀասարակությունԵրգչուհի Նատաշա Կորոլյովան վերհիշել է ամուսնու՝ Տարզանի (իսկական անունը՝ Սերգեյ Գլուշկո) հետ ամուսնական առաջին գիշերը։ Այս մասին նա խոսել է НТВ հեռուստաալիքի «Звезды сошлись» շոուի եթերում։
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհին պատմել է, որ հարսանիքից հետո Գլուշկոն «ոչ սթափ վիճակում» է եղել՝ միջոցառման ժամանակ շատ ալկոհոլային խմիչքներ օգտագործելու պատճառով։ Նա նշել է, որ ամուսնուն ստիպված է եղել քարշ տալ հյուրանոցի սենյակ, որտեղ խնամել է նրան։ «Ես ծածկեցի նրան, զգուշորեն շուռ տվեցի, նույնիսկ դույլ դրեցի դիմացը, եթե հանկարծ շատ վատ զգար»,-կիսվել է երգչուհին՝ հավելելով, որ ի վերջո դույլը պետք չի եկել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նատաշա Կորոլյովայի եւ Սերգեյ Գլուշկոյի որդին ամուսնացել է նախկին մերկապարուհու հետ։