Քաղաքացին կիսակառույց շինությունից ընկել է փոսը և մահացել. դին դուրս են բերել փրկարարները
ԻրանՍեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:35-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նոր թաղամասի 4-րդ փողոցում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները փոսից դուրս են բերել Ս․ Ա․-ի (ծնված 1988 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: