Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն 

«168 Ժամ»-ը 20 տարեկան է

Աշխարհ

2004 թվականի սեպտեմբերի 10-ին լույս տեսավ «168 Ժամ» թերթի առաջին համարը։ Սկզբնական շրջանում հրատարակվելով որպես շաբաթաթերթ, հետագայում՝ շաբաթական երեքանգամյա ռեժիմով, «168 Ժամ» թերթը հիմք դարձավ www.168․am կայքի հիմնադրման համար, որն այսօր փորձում է չշեղվել դեռևս 20 տարի առաջ լրատվամիջոց ստեղծելու դժվարին որոշման ակունքներում ընկած արժեքներից ու հավատամքից։

Անցած 20 տարիների ընթացքում «168 Ժամը» գործել ու կայացել է մեր երկրի ու հասարակության կյանքի զարգացմանը համընթաց՝ արժևորելով ձեռքբերումներն ու հաղթանակները և իր վրա կրելով դժվարությունների ու աղետների ծանրությունը։ Այդ ընթացքում մենք եղել ենք բոլոր իրադարձությունների վավերագրողը՝ փորձելով պահպանել մասնագիտական անաչառությունն ու սառնասրտությունը, թեև, բնականորեն, դա միշտ չէ, որ հաջողվել է։

Ինչպես «168 Ժամ» թերթը, այնպես էլ 168․am-ը չէր կարողանա դիմակայել հաճախ անհաղթահարելի թվացող դժվարություններին՝ առանց մեր հավատարիմ ու խստապահանջ ընթերցողների ու հետևորդների։ Մենք աշխատում ենք ձեզ համար․ եթե մեր աշխատանքը հաջողվում է, շնորհակալ ենք գնահատանքի համար, եթե ինչ-որ հարցերում թերանում ենք, կրկին շնորհակալ ենք նաև քննադատության ու մեր սխալները մատնացույց անելու համար։

2004 թվականին մեր լրատվամիջոցի 20-ամյակը նշելու հեռանկարն անիրական կարող էր թվալ։ Բայց այն իրականություն դարձավ շնորհիվ տարբեր ժամանակներում մեր ընտանիքին մաս կազմած տասնյակ անհատականությունների, որոնց մի մասը, ցավոք, այսօր մեզ հետ չէ։

«168 Ժամի» առաջին համարի թողարկման առիթով մեզ առաջինը շնորհավորեց «Ֆոտոլուր» գործակալության հիմնադիր, լուսահոգի լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանը, ով մինչև կյանքի վերջին օրը մեր խմբագրության ու աշխատակազմի կողքին էր։ Տարիներ ի վեր «168 Ժամի» բացառիկ ֆոտոպատմությունները վավերագրել է երջանկահիշատակ լուսանկարիչ Գերման Ավագյանը, որին բոլորս հիշում ենք մեծագույն կարոտով։ «168 Ժամից» ևս մեկ գույն պակասեց հիմնադրման օրվանից մեր մշտական սյունակագիր, տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի անժամանակ մահով, ում անձնական ու մասնագիտական ներկայության կարիքը մենք զգում ենք միշտ։  Ինչպես որ մեզ կիսատ ենք զգում առանց գրող, հրապարակախոս, մեր թերթի բարեկամ Արմեն Շեկոյանի։

«168 Ժամի» 20-ամյակն առաջին հերթին առիթ է երախտիքի ու սիրո խոսքեր հղելու մեզանից հեռացած, բայց մշտապես մեր հիշողություններում կենդանի բոլոր այս մարդկանց, առանց որոնց մեր լրատվամիջոցը չէր լինի այնպիսին, ինչպիսին որ է։

«168 Ժամ» թերթում, հիմա նաև համանուն 168.am կայքում ստեղծման օրից ստեղծագործել և աշխատում են ավագ և երիտասարդ սերնդի տասնյակ լրագրողներ, վերլուծաբաններ ու մեկնաբաններ, բազմաթիվ այլ մասնագիտություններ կրող անհատականություններ։ Եվ մեր ամենամեծ ձեռքբերումն անցած երկու տասնամյակների ընթացքում մեր խմբագրությանը կարճ կամ երկար ժամանակահատվածով մաս կազմած մարդիկ են, որոնց մեծագույն մասը մինչև օրս էլ մեր մեծ թիմի անդամներն են, եթե անգամ այլևս չեն  աշխատում «168 Ժամ»-ում կամ ապրում են արտերկրում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ մեր գործընկերներին, մեր բարեկամներին, մեր ընթերցողին, բոլորին՝ անհատապես և հավաքականորեն՝ «168 Ժամ»-ի 20-ամյա տարեդարձն իրականություն դարձնելու համար։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով
Ամենադիտված