Արտակարգ դեպք՝ Վայոց ձորում. մի քանի տոննա ապրանքով բեռնատարը կիսակողաշրջված հայտնվել է դաշտում
Արտաքին Քաղաքական
Սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163.5 կմ հատվածում «PILSAN» մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով հայտնվել է դաշտում, կցորդիչն էլ կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան