Շտապ գրություն եմ ուղարկել ՆԳՆ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին իրավիճակի վերաբերյալ պարզաբանման համար. Թովմասյան
Հրապարակումներ«Շտապ գրություն եմ ուղարկել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։
Անընդունելի է ոստիկանների նման պահվածքը բնակիչների նկատմամբ, ովքեր բռնի ուժ կիրառելով, հայհոյելով, արժանապատվությունը նվաստացնելով բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին։
Պահանջել եմ նախարարից տալ մի շարք պարզաբանումներ, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել կոշտ և բռնի ուժ կիրառելով մարդկանց բերման ենթարկել և թե ինչ քայլեր են ձեռնարկում հավաքների ազատութանը խոչընդոտող ոստիկաների քայլերի օրինականությունը պարզելու համար»։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան։