«Մինչև Մակրոնի գալը, ՀՀ իշխանություններն ափալ-թափալ բաց են թողնում բոլոր քաղբանտարկյալներին». Կարեն Քոչարյան
ՏեսանյութերՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սեպտեմբերի 21-ին Երևան է ժամանում Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը: Մինչև Մակրոնի գալը, ՀՀ իշխանություններն ափալ-թափալ բաց են թողնում բոլոր քաղբանտարկյալներին, այդպիսով հաստատելով, որ այդ մարդիկ միայն ու միայն քաղաքական բանտարկյալներ են»:
Հիշեցնենք, որ այսօր ազատ է արձակվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։