«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ «Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները Ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ) Իսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ) Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ) Էրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին 

Ինչո՞ւ են դժգոհ բեռնափոխադրողները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս բեռնափոխադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ասում էին, թե փորձեր են արվում հայկական շուկան ազատել իրենցից՝ տեղ տալով օտարներին, որ շուկայում խոշորների մենաշնորհ է և այլն:

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրականում խնդիրն առավել խորքային է: Մասնավորաբար, կան փորձագետներ, որոնք կարծում են, որ կոնկրետ Ռուսաստանից Հայաստան ապրանք բերելու խնդիր չկա, քանի որ Ռուսաստան ապրանք արտահանող որևէ մեկը այնտեղից դատարկ չի գալիս: Խնդիրն այստեղից բավարար քանակության արտահանման ապրանքի առկայությունն է: Այս դեպքում էլ նշվում է, որ շուկան բավականին մեծ է:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր հերթին կարծում է՝ ախտորոշում տալու համար միշտ պետք է խորը ուսումնասիրություն: «Մեր երկրում շատ դեպքերում պրոբլեմը լիարժեք ախտորոշելուց առաջ մտածում ենք բուժում նշանակելու մասին: Մինչդեռ, եթե պրոբլեմն ախտորոշված է սխալ, բուժումները ևս լինելու են սխալ: Բեռնափոխադրումների ոլորտը կանոնակարգված չէ, սա գլոբալ պրոբլեմ է: Անհրաժեշտ է կանոնակարգել: Կարգավորումները ճիշտ տալու համար հարկավոր են այլ հետազոտություններ ևս, որոնք, ցավոք, այս պահին առկա չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Հատկապես առանձնացնում է ոլորտում առկա խնդիրներից մեկը՝ թուրքական «ֆուռերի» առկայությունը, որոնք թուրքական արտադրանքը Ռուսաստան արտահանելով` հետվերադարձին ՌԴ֊ից Հայաստան բեռներ են տեղափոխում:

«Թուրքական ֆուռերն այստեղ գործոն են: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված էմոցիոնալ ֆոնը միշտ եղել ու մնալու է բարձր: Ոչ մի հայկական ֆուռ այսօր Թուրքիա չի մտնում, մինչդեռ թուրքականները մտնում են Հայաստան: Բնական է, որ այստեղ առաջանալու է դժգոհություն: Իրենք շատ են, իրենց շուկան մեծ է, դրա հաշվին ծախսերն ավելի քիչ են: Ինչոր գործիքակազմեր պետք է կիրառել, որպեսզի հայկական ֆուռերը թուրքականների հետ լինեն մրցունակ: Առաջին հայացքից ամենահեշտ լուծումը կարող է լինել, որ թուրքական ֆուռը Հայաստան մտնելիս սահմանին ավելի շատ գումար վճարի, քան այսօր է վճարում: Որպեսզի հասկանա, որ Հայաստան մտնելը տնտեսապես այդքան ձեռնտու չէ, որքան առաջ էր, որպեսզի մերը նրա նկատմամբ ունենա համապատասխան առավելություն: Բայց կարո՞ղ ենք սա սահմանել միայն Թուրքիայի համար: Ոչ, չենք կարող»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ ստացվում է, որ պրոբլեմը գլոբալ ձևակերպել ենք, բայց պետք է հատիկ առ հատիկ ախտորոշում տալ և յուրաքանչյուրի համար փորձել խորը լուծում գտնել, որպեսզի կատարած միջամտությունն արդյունավետ լինի: «Հակառակ պարագայում կախտորոշենք, որ ունենք պրոբլեմ, կտանք դրան թվացյալ լուծում, սակայն այն կշարունակի մնալ չլուծված»,-հավելում է նա:

Ըստ նրա, բեռնափոխադրողները կարող են բարձրացնել նաև այն հարցը, որ այսօր ցանկացած մեկը լոգիստիկ ծառայություն է մատուցում: «Սա կարող ենք որպես պրոբլեմ դիտարկել, բայց էկոնոմիկայի նախարարությունը կարող է ասել՝ վա՞տ է, որ շուկան ազատականացրել ենք: Վատ չէ, բայց առաջարկ-պահանջարկը լավ աշխատում է, եթե գործում է խաղի կանոններով: Եթե կանոններ սահմանված չեն, դա արդեն ոչ թե ազատ շուկա է դառնում, այլ վայրի: Կարող են խոշորների խնդիրը բարձրաձայնել: Ակնհայտ է, որ նա մի քիչ ավելի լավ է բիզնես անում, նա հո կրակը չի ընկել, որ փոքրը վատ է այդ բիզնեսն անում: Պետք են խոր ուսումնասիրություններ, ոչ թե անիմաստ մեղադրանքներ՝ խոշորը խեղդում է ու չի թողնում աշխատել: Եթե խոշորն ուրիշ արտոնություն չունի, չպետք է նրան նեղացնել, եթե ունի, ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ ենք անում, որ այդ արտոնությունները լինեն համաչափ բաշխված»,կարծիք է հայտնում ՀԿ նախագահը:

Խոշորներից հատկապես «Սպայկա» ընկերության անունն են շեշտում լրատվամիջոցները և տարբեր շրջանակներ: Մինչդեռ ոլորտի փորձագետները նշում են, որ այն, որպես գյուղատնտեսական հոլդինգ, արտահանում է բացառապես իր արտադրանքը: Պիպոյանն արձագանքում է. «Չեմ ուզում կոնկրետ մեկ ընկերության հարց մեկնաբանել, որովհետև կա խոր ուսումնասիրության կարիք: Այսօր խոսում էին ֆուռերից, խոսեցին շատ ֆուռեր ունեցող «Սպայկայից»: Վաղը, երբ լոգիստիկային անդրադառնան, կխոսեն այլ ընկերությունից: Առանց ուսումնասիրության ո՛չ պետք է լավ բան ասել, ո՛չ վատ: Առնվազն այս փուլում ո՛չ արդարացնելու, ո՛չ էլ մեղադրանք ներկայացնելու կարիք չկա»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Զրույցի ավարտին վերադառնում ենք սկզբում հնչեցրած մտքին՝ պետք են կանոնակարգումներ: «Իսկ մեր երկրում կանոնակարգման կարիք ունեն ոչ միայն գործադիրի գործողությունները, ոչ միայն ոլորտներում առկա պրոբլեմները, անգամ այդ ոլորտների դեմ պայքարող մարդկանց գործողությունները: Նույն մեր բարձրացրած հարցի օրինակով՝ այդ ծառայությունները մատուցող մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ տարբեր խնդիրներ ունեն, բայց մեկն ասում է՝ այնպես խոսենք, որ կառավարությունը չնեղանա, մյուսը՝ թող լավ էլ հասկանա, որ մեր խնդիրը պետք է լուծել, հաջորդն ասում է՝ առաջինը բարձրացնենք թուրքական ֆուռերի պրոբլեմը և այսպես շարունակ: Ու քանի որ իրենց գործողություններն էլ կանոնակարգված չեն, 30 հոգով 32 երգ են երգում»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններինԻ՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ «Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները Ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Բժիշկները բացահայտել են նռան հրաշագործ ազդեցությունը սրտի և անոթների վրաՈւշադրության կառավարում․ հոգեբանները բացատրում են կենտրոնացման բարձրացման հիմնական մեթոդներըՀնդկաստանը ամրապնդում է դիրքերը տիեզերական մրցավազքումԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքինՄԱԿ-ը զգուշացնում է հումանիտար ճգնաժամի խորացման մասին մի քանի տարածաշրջաններումԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի խստացումըՌուսաստանը ներկայացրել է փոքր և միջին բիզնեսի աջակցության նոր ծրագիրՄակրոնի՝ արևային ակնոց դնելը կապված է առողջության հետՆԱՏՕ-ի ներսում աճում են քննարկումները պաշտպանության ծախսերի ավելացման շուրջԼիտվան ուժեղացնում է պաշտպանությունը՝ Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի մտահոգությունների ֆոնինԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ընդլայնում է նախագահի լիազորությունները և առաջացնում քաղաքական լարվածությունՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՌուսաստանը խոստովանել է վառելիքի մատակարարման խնդիրների առկայությունըՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժը (տեսանյութ)Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըՀայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ ՀովհաննիսյանԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՌուսաստանում նվազել է օրինական ալկոհոլի վաճառքըՊակիստանը հայտարարել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասինԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ)ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասինՄանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիՉինաստանը սահմանափակումներ է մտցրել ևս 20 ճապոնական ընկերությունների նկատմամբԵվրոպայում նոր ջերմային ալիքը խաթարում է ենթակառուցվածքների աշխատանքըԹրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»Պապարացիները լուսանկարել են Դուա Լիպային և Քալում Թըրներին՝ Իտալիայում հանգստի ժամանակԻսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ)Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները ՎալդայումԱյնքան մտերմություն էր ցուցաբերում նոր սերնդի հանդեպ, կարծես հավասարը հավասարի հետ (տեսանյութ)Ռաիսա Մկրտչյանի նման երկրորդը չկար. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)Պետական քննության ժամանակ կռվում էր ուսանողի համար. Արամ Սաթյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Մենք մեզ հասանելիք պաշտոններն ենք բաժանում, չեմ կարծում դատապարտելի բան կա. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ)Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը (տեսանյութ)Ռուսաստանի համար կանխատեսվում է ցորենի արտահանման աճ մինչև 60 միլիոն տոննաԳրկում էի, ասում էի՝ մեր Սևանա լիճն եք. Էմմա Պետրոսյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Ես կորցրեցի իմ հարազատ քրոջը. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագանքելու մասին (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն ԱլեքսանյանինԷրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն Թորոսյան
Ամենադիտված