10 հազար դրամանոց սրբապղծություն՝ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու. «Ժողովուրդ»
Արտակարգ Պատահար«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՔՊ-ական իշանության օրոք 10 հազար դրամով տուգանվել է համայն հայության հոգեւոր առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Ամենեւին էական չէ՝ ինչի համար, էական չէ, թե որքան է կազմում տուգանքի գումարը, երեւույթն ինքնին տգեղ է, անընդունելի եւ վրեժխնդրություն հիշեցնող:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթղթերը, որոնք վկայում են տուգանքի եւ դրա դեմ ներկայացված բողոքի մասին: Եվ այս անթույլատրելի երեւույթի դեմ պայքարի լավագույն ձեւը հավատավոր դառնալն ու մեր սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելն է»։