Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել. ԻՀՊԿ
Տեսանյութերվճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Որպես տարածաշրջանային տերություն՝ Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր տոկունությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում:
Իրանը հստակ ցույց տվեց, որ ոչ մի արտաքին ուժ՝ լինի դա քաղաքական, թե ռազմական, ի վիճակի չեն՝ թուլացնելու իր ազդեցությունը։
Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ՝ շրջանցելով Իրանի շահերը, կարժանանա ուժեղ դիմադրության, և երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում»,-ասվում է հաղորդագրության մեջ։