Մահացել է լրագրող Նիկոլայ Սվանիձեն
ՏեսանյութերՄոսկվայում 70 տարեկան հասակում մահացել է հայտնի լրագրող Նիկոլայ Սվանիձեն, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԲՈՀ անդամ Եվա Մերկաչովան։
«Նիկոլայ Կառլովիչը մահացել է», - ասել է նա:
Մերկաչովան նշել է, որ Սվանիձեն մարդ էր, ով երբեք ոչնչից չէր վախենում, բոլորի համար մտահոգվում էր և պաշտպանում էր ժողովրդավարական արժեքները։
Նիկոլայ Սվանիձեն եղել է «Вести» հաղորդաշարի մեկնաբան, «Лицом к России», «Контрасты» և «Подробности» հաղորդումների հեղինակն ու վարողը, իսկ 1996-2007 թվականներին՝ «Зеркало» տեղեկատվական-վերլուծական հաղորդաշարի հեղինակն ու վարողը։ Նա նաև պատրաստել է հեռուստահաղորդումների շարք «Исторические хроники с Николаем Сванидзе» խորագրով և մի քանի վավերագրական ֆիլմեր։