Վիետնամում թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 197-ի (լուսանկարներ)
ԱյլՎիետնամում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 197-ի։ Եվս 807-ը վիրավորվել է։ 128 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է AP-ն։
Սեպտեմբերի 11-ին գրանցվել է մահվան 141 դեպք։
Հանոյում գետը դուրս է եկել ափերից՝ հանգեցնելով բազմաթիվ ճանապարհների հեղեղումների։ Հազարավոր բնակիչներ, որոնք ապրում են ցածրադիր վայրերում, տարհանվել են։
«Յագին» թայֆունը սեպտեմբերի 7-ին հարվածել է Վիետնամին։ Դա հանգեցրել է սաստիկ ջրհեղեղների և սողանքների երկրի հյուսիսում, որտեղ գտնվում են բազմաթիվ խոշոր գործարաններ և պահեստներ։
Սեպտեմբերի սկզբին փոթորիկը հարվածել է հարավային Չինաստանին և Ֆիլիպիններին:
«Յագին» այս տարի տարածաշրջանին և տասնամյակների ընթացքում Վիետնամին հարվածած ամենահզոր փոթորիկն է: