Նոր զարգացումներ՝ Վլադիմիր Գասպարյանի գործով. փաստաբաններ
ՔաղաքականՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը հանդես են եկել հայտարարությամբ։
«Նախորդիվ հայտարարել էինք, որ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատվել էր պատժի կրումից, ինչը պաշտպանական կողմի համար չի եղել բավարարող լուծում և ներկայացվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Վերջինս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատական կազմից Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ իր ազգականը նախկինում եղել է Վլ. Գասպարյանի պաշտպանական խմբի մեջ։
Սպասում ենք վերաքննությանը, որով պահանջ է դրվել բեկանել առաջին ատյանին դատավճիռը և կայացնել արդարացման որոշում»։