Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը ժամանել է Կիև (լուսանկարներ)
ՔաղաքականՀոլիվուդյան 78-ամյա դերասան Մայքլ Դուգլասը ժամանել է Կիև՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։ Նա սեպտեմբերի 12-ին մասնակցելու է «Առաջին տիկինների և պարոնների» գագաթնաժողովին։ Միջոցառման կազմակերպիչը Ելենա Զելենսկայան է՝ Ուկրաինայի առաջին տիկինը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մայքլ Դուգլասը և նրա որդին հատուկ հյուրեր են եկել «Առաջին տիկինների և պարոնների» չորրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։ Գագաթնաժողովից առաջ նրանք շրջել են Կիևում՝ այցելելով Սուրբ Միքայելի վանքը, Վլադիմիր բլուրը և Սուրբ Անդրեաս եկեղեցին»,- հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Կիևի «Առաջին տիկինների և պարոնների» գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականի օգոստոսին։ Ամեն տարի միջոցառման կազմակերպիչը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կինն է՝ Ելենա Զելենսկայան։ Գագաթնաժողովի հիմնական նպատակն է «միջազգային հարթակի ստեղծումը, որը կօգնի ամբողջ աշխարհում լուծել մարդասիրական խնդիրները»։