Կալանքը հսկելու ևս 355 սարք ձեռք կբերվի
Արտակարգ ՊատահարԿառավարությունը ձեռք կբերի կալանքի հսկողության ևս 355 սարքավորում՝ 255-ը ներտնային, 100-ը՝ վարչական վերահսկողության համար։ Դատական ակտերի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցը, օրինակ՝ տնային կալանքը, վերահսկվում է հատուկ էլեկտրոնային սարքավորումներով։
Գործադիրը հիմնավորում է, որ, դեպքերի ավելացմամբ պայմանավորված, երբ տնային կալանքը փոխարինվում է վարչական վերահսկողությամբ, սարքեը չեն բավարարում, հնարավոր է՝ շուտով խափանման այդ միջոցը կիրառելն անհնարին դառնա։
2023 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության և «Enigma information protection sistems» ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսվել էր ձեռք բերել 1000 հատ էլեկտրոնային հսկողության սարք՝ 650 ներտնային վերահսկման սարք՝ նախատեսված տնային կալանք խափանման միջոցի և 350 էլեկտրոնային հսկողության շղթա՝ վարչական հսկողություն խափանման միջոցի համար։
Ըստ կառավարության՝ ձեռք բերած խմբաքանակը մոտենում է սպառմանը։ Ուստի նախատեսվում է շուրջ 233 մլն դրամ հատկացնել նոր խմբաքանակի համար։ Գումարը կհատկացվի ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի «31001․Միասնական թվային միջավայրի ձևավորում» միջոցառման գումարների վերաբաշխման միջոցով։
Ըստ Կառավարության՝ սա հնարավորություն կտա արդյունավետ կիրառել ազատությունից զրկելու այլընտրանքային պատժամիջոցը և գնման նոր մրցույթ հայտարարել։