Արամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել Բրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմում Կալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորություն Բազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրը Նավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնին Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերում Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) 

Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է․ ՆԳՆ

Հասարակություն

Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում քննարկվել են հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտումների հետ կապված հարցեր, որոնց շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2024 թ․ ութ ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրված հանցագործությունների վիճակագրությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից։

2024 թ. ութ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1070-ով կամ 4,2%-ով (2023 թ. 8 ամիս` 25637, 2024 թ․ 8 ամիս՝ 24567):

Ծանր հանցագործությունների թիվը նվազել է 437-ով կամ 11,6%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 146-ով կամ 13,2%-ով (հանկարծամահությունները չհաշված՝ 16-ով կամ 4․5%-ով), ինչն էլ գլխավորապես պայմանավորված է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման ավելացմամբ։

Հիմնական հանցատեսակներից 17-ով կամ 30,9%-ով նվազել են սպանությունների (2023 թ. 8 ամիս 55, 2024 թ․ 8 ամիս՝ 38), 974-ով կամ 29,8%-ով ՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (2023 թ. 8 ամիս3264, 2024 թ. 8 ամիս՝ 2290), 333-ով կամ 38,2%-ով հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության (2023 թ. 8 ամիս872, 2024 թ․ 8 ամիս՝ 539), 284-ով կամ 7%-ով՝ գողությունների (2023 թ. 8 ամիս4046, 2024 թ․ 8 ամիս՝ 3762) դեպքերը։

Միևնույն ժամանակ, 52-ով կամ 8%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (2023 թ. 8 ամիս 646, 2024 թ․ 8 ամիս՝ 698), 34-ով կամ 8,8%-ով ՝ խուլիգանության (2023 թ. 8 ամիս 385, 2024 թ․ 8 ամիս՝ 419), 106-ով կամ 7,4%-ով ՝ խարդախության (2023 թ. 8 ամիս 1428, 2024 թ․ 8 ամիս՝ 1534) և 5-ով կամ 11,1 %-ով՝ ավազակության (2023 թ. 8 ամիս 45, 2024 թ․ 8 ամիս՝ 50) դեպքերը: Ընդ որում, ավազակության դեպքերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նոր Քրեական օրենսգրքի իրավակարգավորումներով պայմանավորված` ներկայումս ոչ վտանգավոր բռնություններով կատարված հափշտակությունները նույնպես որակվում են որպես ավազակություն:

Արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1946 (2023 թ. 8 ամիս 2939) դեպք, որից 1168-ը (2023 թ. 8 ամիս 1725)` իրացման:

Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 220 դեպք, որից 53-ը իրացնելու, 167-ը ձեռք բերելու: Ներկայումս գործում է թմրամիջոցների իրացման շուրջ 500 էջ, որից շուրջ 300-ը խանութներ են, որոնցից 15-ը արգելափակվել է: Մյուսների արգելափակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում հայտնաբերվել և առգրավվել է 161 կգ 527 գ տարբեր տեսակի թմրամիջոց:

Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ի դրությամբ առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 999 (2023 թ.՝ 1112) միավոր հրազեն, որից՝ 199 ինքնաձիգ, 395 ատրճանակ, 12 գնդացիր, 387 հրացան, 6 նռնականետ։

Սեպտեմբերի 11-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2783 պատահար, որոնց հետևանքով մահացել է 218, մարմնական վնասվածքներ ստացել՝ 4034 մարդ։

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ները նվազել են 336-ով, մահացածների թիվը՝ 40-ով, մարմնական վնասվածք ստացածների թիվը՝ 396-ով։

Հաշվետու ժամանակահատվածում գրանցված 24567 (2023 թ․ 8 ամիս՝ 25637) հանցագործության դեպքերից 16548-ով կամ 67,4%-ով (2023 թ․ 8 ամիս՝ 16982-ով կամ 66,4%-ով) հայտնի է հանցանք կատարած անձի ինքնությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակները
Ամենադիտված